Ինքս ինձ պես. Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին է ներկայացրել նոր հոլովակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Սուրեն Սարգսյանը:

Երգի երաժշտության հեղինակն Ավո Հարությունյանն է:

Հարութ Փամբուկչյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Ձախ Հարութ անունով, ծնվել է1950 թվականին Երևանում։ Հայրը` Եսայի Փամբուկչյանը, ծնվել է 1901 թվականին Զեյթունում, մայրը՝ 1907-ին Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին եկել հայրենիք։

Փամբուկչյանը հաճախել է Երևանի թիվ 43 դպրոցը և ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվականին։ Նա վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ ու շանսոն։

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար