ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն Է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր: Նա այդ կերպ Է մեկնաբանել Տրիպոլիին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարութըյունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌԴ ԱԳՆ-ում գտնում են, որ, նախքան ներլիբիական հակամարտության կարգանվորումը, դրսից ռազմական միջամտությունը միայն կբարդացնի երկրի իրադրությունը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի կառավարությանը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, աջակցելու մասին եւ մյուս խմբակցության ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարին համարել Է «անօրինական ղեկավար»: Մինչդեռ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ Է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն Է տիրում: Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոիից անկախ եւ համագործակցում են Հաֆթարի բանակի հետ, որն ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը: Վերլուծաբանների կարծիքով, Հաֆթարին աջակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն այն դեպքում, երբ նրա հակառակորդներին օգնություն են ցուցաբերում Թուրքիան, Կատարը եւ Իտալիան: