Հասարակական

Արարատի մարզում վերականգնվել է 10 կմ երարությամբ կենսական նշանակության ճանապարհ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում վերականգնվել է 10 կմ երարությամբ կենսական նշանակության ճանապարհ

ԱՐՏԱՇԱՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզում կենսական նշանակության ճանապարհների բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում 2019-ին հիմնանորոգվել է թվով 5 մարզային ճանապարհ, կառուցվել է, ընդհանուր առմամբ, 10 կմ ճանապարհ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են թվով 5 մարզային ճանապարհներ: Կառուցվել է, ընդհանուր առմամբ, 10 կմ ճանապարհ, դրանք են Վերին Արտաշատ-Նորաշեն` 1.4 կմ, Դեղձուտ` 1.36 կմ, Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ` 2.7 կմ, Նորաշեն-Դվին` 2.7 կմ, Այգեզարդ` 1.9 կմ: Ծրագրերից երեքը տարեվերջին արդեն ավարտված են, իսկ երկուսը կտեղափոխվեն 2020 թվական»,-ասաց Սարգսյանը:

Նա հիշեցրեց նաև, որ կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է հետխորհրդային տարիներից անբարեկարգ մնացած Սիս գյուղ տանող ճանապարհը` ընդհանուր 2.3 կմ երկարությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում