Սպորտ

Հայ շախմատիստները մասնակցում են «Սիտջես» միջազգային մրցաշարին 

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները մասնակցում են «Սիտջես» միջազգային մրցաշարին 

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական Սիտջես քաղաքի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Սիտջես քաղաքում մեկնարկել է «Սիտջես» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 56 երկրների 311 շախմատիստ, այդ թվում 55 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև հանրահայտ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: «Սիտջես» մրցաշարում Հայաստանը ներկայացնում գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Դավթյանը:

Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Անտոն Կորոբովը: Տիգրան Հարությունյանը վաստակել է 4,5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ 4-ական, իսկ Դավիթ Դավթյանը՝ 3 միավոր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում