Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ առաջատար երկրների շարքում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությունը շուրջ 38 տոկոս է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Բարձր տեխնոլոգիական ոլորտում 2018-ի դրությամբ եղել է 15 հազար աշխատող: Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է: Կարող ենք ասել, որ Հայաստանն այս առումով աշխարհի առաջատարների մեջ է: Սա շատ լավ թիվ է և, հուսով եմ, առաջիկայում կավելանա»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նկատեց՝ տարատեսակ թվեր են հնչում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության շրջանառության և աշխատակիցների քանակի, աճի տեմպերի վերաբերյալ, սակայն մինչև այժմ հնչեցված տարատեսակ թվերը հստակ չեն: «2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծրագրային ապահովումը և սարքավորումների արտադրությունը միասին կազմել են 250 մլն դոլար: Աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս: 2015-2018թթ. միջին աճը եղել է շուրջ 28 տոկոս: Այսինքն՝ աճի տեմպերը բավականին լուրջ են»,-ասաց նա:

Արշակյանը նշեց՝ ոլորտի շրջանառությունը հիմնականում գեներացվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով: «Հայաստանում գործող միջազգային ընկերությունների գլխամասը արտերկրում է, որտեղ էլ իրականացվում է իրենց ողջ ֆինանսական շրջանառությունը: Հայաստանյան մասնաճյուղ ուղարկվում են այն գումարները, որոնք անհրաժեշտ են այստեղ աշխատավարձ ապահովելու համար: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայկական ընկերությունների մի մեծ մասը նույնպես այդպես է աշխատում, այսինքն՝ իրենց գումարները գեներացնում են արտերկրի կազմակերպություններում, իսկ Հայաստան է գալիս հիմնականում աշխատավարձը: Դա էլ բերում է նրան, որ շրջանառության փոքր թվեր ունենք: Սա նշանակում է, որ ռազմավարության մեջ պետք է դիտարկենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հայկական ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդ ուղղությամբ իրենք արդեն քայլեր են նախատեսում:

Հայերեն Русский

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն