Հասարակական

Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի բնակիչները Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում

1 րոպեի ընթերցում

Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի բնակիչները Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հրապարակելով վթարային շենքի լուսանկարը:

«Աստված նրանց երկար տարիների կյանք տա, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո վայելեն իրենց հարմարավետ պայմանները: Շուտով այդ մռայլ «հուշարձանից» կմնան միայն լուսանկարներ»,- գրել է Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում