Տարեվերջյան գալա համերգներ` տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների գալա համերգները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես-համերգների ընթացքում կամփոփվի 2019 թ. ընթացքում արվածը։ Ծրագրի անդամները տոնական մթնոլորտում կամփոփեն իրենց ստեղծագործական առաջընթացը և կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:

Համերգի շրջանակում պատանի երաժիշտներն ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ: Համերգների ընթացքում կկատարվեն եվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՀՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է, որը միտված է բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:

Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2019 թթ. մասնակցել են ավելի քան 250 տարբեր միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ, որոնցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: Ծրագրի ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:

Գալա համերգները տեղի կունենան դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում և դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

Հայերեն العربية

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել