Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ զորակոչիկները«Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով կենտրոնական հավաքակայան մեկնեցին: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը:

Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, զորակոչիկների հարազատներ ու զինվորականներ: Ընդհանուր առմամբ, Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշխատանքները կատարվել են նորմալ ու բնականոն:

Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեցՇիրակի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը: «Այսօր մեր բոլորի համար հանդիսավոր օր է, քանի, որ մարզից նորակոչիկները մեկնում են իրենց պարտքը կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական սահմանները պաշտպանելու, ժողովրդի խաղաղությունն ու անդորրը պահպանելու»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզի զինվորական կոմիսարը։

«Այսօր Ձեզ մեծ պատիվ է ընձեռվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ անցնել ծառայության ՀՀ բանակում և պաշտպանել Հայաստանի սահմանները՝ ամուր պահել դրանք: Վստահ եմ, որ ձեր շնորհիվ մեր սահմանները լինելու են ամուր և անսասան»,- նշեցՇիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

Տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տերունական աղոթքից հետո նորակոչիկները ավտոբուսներ նստեցին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը