Շիրակի մարզպետը և Չինաստանի Հայնան նահանգի ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում դեկտեմբերի 12-16-ը մասնակցում է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» խորագրով ցուցահանդեսին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Չինաստանի խոշորագույն գյուղատնտեսական այսպիսի ցուցահանդեսի՝ Հայնան նահանգում անցկացվող ձմեռային միջազգային այս տոնավաճառին:

Հայկական տաղավարը ներկայացնում է «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»։ Տաղավարում ներկայացված են բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք, որոնք պատրաստված են Հայաստանի Հանրապետությունում աճեցված մրգերից և բանջարեղեններից:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ցուցահանդեսի պատվավոր հյուրերի ցանկում է և այցի շրջանակներում հանդիպել է Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինին։ Նահանգապետի հետ առավել առարկայական են քննարկվել երկուստեք գործակցության ուղղությունները, համատեղ իրականացվելիք հնարավոր ծրագրերը:

Չինական կողմը հետաքրքրվել է Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերով:

Կողմերը քննարկել են Հայնան նահանգում Շիրակի մարզի և Շիրակի մարզում Հայնան նահանգի առևտրի տներ բացելու հնարավորությունները:

Շիրակի մարզի հնարավորությունների և ներուժի մասին առավել հստակ պատկերացում ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Հայնանի պատվիրակությանը հրավիրել է Շիրակի մարզ։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը