Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը գոհ չէ խորհրդարանական ընդդիմության աշխատանքից

1 րոպեի ընթերցում

Արման Բաբաջանյանը գոհ չէ խորհրդարանական ընդդիմության աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գոհ չէ խորհրդարանական ընդդիմության աշխատանքից, կարծում է, որ ժողովրդավարական իշխանության հետ հարաբերվելու համար գործիքներ չեն փնտրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց իր նախաձեռնությամբ հրավիրված՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքից հետո լրագրողների հետ զրույցում:

«Համոզված եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը դուրս չի եկել նախկինի իներցիայից, նախկին գործիքակազմից, և նոր գործիքներ չի փնտրում ժողովրդավարական իշխանության հետ հարբերվելու և դիրքավորվելու իմաստով»,-ասաց Բաբաջանյանը:

Հարցին, թե ինչ գործընթացներից հետո է հասկացել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն ընդդիմությունը չէ, որի մեջ իրեն պատկերացնում է, պատասխանեց. «Դա գործությունների, քայլերի համալիր է, որի վերջնարդյունքում ես լքեցի խմբակցությունը»,-ասաց նա:

2019 թվականի սեպտեմբերին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում