«Արմենպրես»-ը Թբիլիսիի Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ

3 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ: Վրաստանի մշակույթի նախարարությունում կազմակերպված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ`հայերեն և վրացերեն զուգադիր) և «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց «Արմենպրես»լրատվական գործակալության տնօրեն Արան Անանյանը:

«Շատ հեշտ է խոսել այն ժամանակ, երբ Թումանյանի նման մեծին բոլոր գնահատականները տրված են, և, միևնույն է, այդ գնահատականները քիչ են: Երբ այս տարի` սեպտեմբերի 11-ին նմանատիպ ցուցահանդես բացեցինք, մեր նպատակը և փոքրիկ երազանքն էր, որ ցուցահանդեսը ներկայացնենք Դսեղում, վերջում բերել Թբիլիսի և թողնել այստեղ` մշակութային կենտրոնում, որը ձևավորվել է Թումանյանի տանը: Ես իմ խոստումը կկատարեմ, որ տվել եմ այդ տան բացման օրը: Մենք Թումանյանի բնակարանին կփոխանցենք ցուցահանդեսի լուսանկարները»,- նշեց Անանյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն ընդգծեց, որ լուսանկարչությունն էլ լուսեղեն արվեստ է` լույսի միջոցով պահի, պատկերի, ժամանակի հավերժացումն է, և այս ցուցահանդեսն իր մեջ կրում է Թումանյանի հավերժության խորհուրդը:

«Երբ մի քանի տարի առաջ մենք արխիվացնում էինք «Արմենպրես»-ի նեգատիվները, հրաշալի, հանճարեղ լուսանկարների կողքին գտանք այս ցուցահանդեսը, որը պատրաստվել էր 50 տարի առաջ: Հիսուն տարվա խորապատկերում տեսնում ենք , թե իսկապես ինչքան հավերժ է Թումանյանը, որովհետև տասնամյակներ անց մատուցման ձևերը փոխվում են, բայց բովանդակությունը մնում է անփոփոխ: Համոզված եմ, որ տասնամյակներ անց նույն բովանդակությունը Թումանյանի հավերժական և մշտական ներկայությունը լինելու է մեզանում»,- նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝Թումանյանը եղել ու միշտ լինելու է հարազատ, մեծ, պայծառ ու վառ՝ որպես «Հովհաննես լուսեղեն»։ ««Արմենպրես»-ի, թանգարանի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի մեր գործընկերների շնորհիվ, ում ես շատ շնորհակալ եմ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս համեստ հետահայացը, հույսով որ այն ձեզ նույնպես դուր կգա»,-ընդգծեց Արամ Անանյանը:

Հայերեն Русский

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր