Տեղի է ունեցել «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի չինաստանյան պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայնանի միջազգային կինոփառատոնում դեկտեմբերի 1-ից 8-ը տեղի ունեցավ կինոռեժիսորներ՝ Նարինե Միրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի չինաստանյան պրեմիերան։

https://www.hiiff.com.cn/international-film/about-him-or-how-he-did-not-fear-the-bear/

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմն ընդգրկված էր փառատոնի պաշտոնական «Ասիական սպեկտր» բաժնում, ուր մասնակցում էին 12 ֆիլմ ողջ աշխարհամասից։

Այս փառատոնն առանձնանում է Հոլիվուդյան խոշոր արտադրողների ֆիլմերի ներկայությամբ, ինչն ի լրումն Եվրոպական եւ Ասիական ֆիլմերի ավելի բազմազան է դարձնում միջազգային ներկապնակը։

Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Ռոջեր Գարսիան «Ասիական սպեկտր» բաժնի մասին տվել է հետեւյալ բնորոշումը.

«Հայնան կղզում «մարգարիտների ընտրանին» ձեւավորում է «Ասիական սպեկտր» բաժինը։

Լրացնելով հոլիվուդյան կինոարդյունաբերությանը՝ Ասիական կինոն միշտ էլ եզակի է եղել իր ուրույն կերպարային ոճով և գեղագիտական հատկանիշներով՝ հավասարակշռություն ստեղծելով «աշխարհամասերի» միջեւ։

Կինոփառատոնում ներառվել են ամենամյա ընտրված գոհարները, որոնք կազմում են «մարգարիտների ընտրանին»։

«Ասիական սպեկտր» բաժնում ներկայացված են նշանավոր կինոգործիչների նոր գլուխգործոցներ ողջ աշխարհամասից, որոնք առանձնանում են գեղարվեստական արժանիքներով եւ արդիականությամբ՝ գրավելով հանդիսատեսին իրենց բազմազանությամբ»։

Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գոթենբուրգի, Էդինբուրգի, Լուիզվիլի եւ այլ, ստանալով մրցանակներ եւ լայն արձագանք մամուլում։

Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են իրենց նախորդ «Բոբո», «Ռադիո Երեւան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» եւ այլ ֆիլմերով։

Հայերեն Русский

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

Ինչ փոփոխություններ է առաջարկվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը

Պանաման բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Թրամփի հայտարարությունների դեմ

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Փոփոխություն` տրանսպորտի տոմսային փաթեթներում. մանրամասնում է քաղաքապետը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Աբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-ից

ԱՄՆ-ի հարավում անոմալ ցրտից զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ վարչապետը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին