ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդացի դերասան Ջեք Բյոռնսը մահացել Է 14 տարեկան հասակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն: Դեռահասին մահացած են գտել իրենց տանը՝ Գրինոքում, որտեղ նա ապրում Էր ծնողների եւ եղբոր հետ: Մահվան պատճառն առայժմ հայնի չԷ, սակայն ոստիկանությունում հայտնել են, որ քրեական վարկած չեն դիտարկում: Հրաժեշտը եւ հուղարկավորությունը կկայանան դեկտեմբերի 12-ին: Բյոռնսը հռչակ ձեռք բերեց՝ նկարահանվելով մի քանի սերիալներում եւ շուոներում, ներառյալ «Օտարուհին» եւ «Աչքի առաջ»-ը: Դերասանը նաեւ լրջորեն զբաղվում Էր պարերով եւ հաճախում Էր Գլազգոյի բալետի հեղինակավոր դպրոց, հաղորդել ՌԻԱ Նովոստին: