ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրի շրջանառությունը 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 10.7 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 796 մլն 858.7 հազար դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

2019-ի առաջին 10 ամիսներին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 796 մլն 858.7 հազար դոլար՝ 2018-ի նույն ժամանակի 1 մլրդ 623 մլն 206.9 հազար դոլարի համեմատ:

Ընդ որում, 2019-ի հունվար-հոկտեմբերին Միությունում առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը եղել է Ռուսաստանի հետ՝ կազմելով 1 մլրդ 734 մլն 523 հազար դոլար՝ 2018-ի նույն ժամանակի համեմատ աճելով 10.5 տոկոսով: Բելառուսի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 52 մլն 969.4 հազար դոլար՝ 2018-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 28.1 տոկոսով: Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 6 մլն 541 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ցուցանիշը նվազել է 37.9 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլն 825.4 հազար դոլար՝ 2018-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 3 անգամ:

Հայերեն English Français Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը