«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածում հնարավոր կլինի վարել 100 կմ/ժամ արագությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնավորապես‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքները: Այս հատվածի մանրամասն նախագծման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա)» ընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծող կազմակերպության կողմից իրականացվել են որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագծի օպտիմալացման տարբերակները: Դա հնարավորություն կտա նախապատրաստել տեխնիկապես հիմնավորված նախագիծ և հետագայում կառուցել այն ճանապարհահատվածը, որն իր տեխնիկական չափանիշներով կհամապատասխանի եվրոպական ժամանակակից ստանդարտներին:

Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի վերջը, որից հետո կանցկացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը‚ և կմեկնարկի շինարարությունը:

Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան