Դատական համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, և իշխանությունը հրաժարվել է. Սիմոնյան
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արդարացված չի համարում ընդդիմադիր գործընկերների այն քննադատությունը, թե իշխանությունը ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ ուզում է ձևավորել իրեն հարմար դատական իշխանություն: Սիմոնյանը վստահեցնում է՝ ստեղծված համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանությանը, սակայն այս իշխանությունը հրաժարվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:
Սիմոնյանը նախ նկատեց՝ կա դատական իշխանության խնդիր, որը փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլ նաև, օրինակ, ԲՀԿ-ի իրենց գործընկերները, որոշ դատավորներ ևս խոսում են այդ մասին: «Սակայն, երբ քայլ է արվում որևէ բան լուծելու, չգիտես ինչու, շահարկվում է այն բանը, թե իշխանությունը փորձում է ձևավորել դատական իշխանություն, որն իրեն հարմար կլինի: Եթե նման քայլի գնալու լինեինք, ապա այդ համակարգն ի սկզբանե ստեղծվել էր սպասարկելու համար: Եվ այդ համակարգը պատրաստ է եղել սպասարկել օրվա իշխանության պահանջները, և իշխանությունը դրանից հրաժարվել է»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց՝ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին, դատական համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ:
ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ ուզում են ձևավորել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ: Նա նշեց՝ այս ամենի մեջ որևէ ավել բան չկա ու չի կարող լինել: Սիմոնյանի կարծիքով՝ դատական համակարգը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանություններին: Նա նկատեց՝ նաև դրա պատճառով է, որ «քաղբանտարկյալ», «դատավորներին Բաղրամյան 26-ից զանգել» և այլ արտահայտություններ շրջանառության մեջ են եղել շատ ավելի վաղ՝ մինչև անգամ իր քաղաքականության մեջ մտնելը:
ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ ընդունել էկառավարությանհեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կիցօրենքների նախագծերի փաթեթը:Դրանով,մասնավորապես,նախատեսվումէ213-րդհոդվածովնախատեսված՝մինչևՍահմանադրության7-րդգլխիուժիմեջմտնելը,ՍահմանադրականդատարանիանդամնշանակվածևսույնօրենքնուժիմեջմտնելուցհետոՍահմանադրականդատարանիդատավորիկարգավիճակումիրպաշտոնավարումըշարունակածդատավորիկողմիցմինչև2020թ.հունվարի31-ըհրաժարականներկայացնելուդեպքումնրալիազորություններըդադարելուցհետո՝մինչեւիրհամարՍահմանադրությամբսահմանվածպաշտոնավարմանտարիքըլրանալը,նաստանումէկենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբհաշվարկված աշխատավարձի չափով: