Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի բանակի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում հայկական բանակի աշխատանքը:

Միջազգայինհանրապետականինստիտուտի անցկացրած հարցման ընթացքում մասնակիցների ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք է արտահայտել բանակի նկատմամբ: Բանակին հաջորդում են ՀՀ նախագահի աշխատակազմը և վարչապետի աշխատակազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 91 տոկոսը դրական է արտահայտվել բանակի նկատմամբ, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 82 տոկոսը, 15 տոկոսը՝ բացասական, 3 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 76 տոկոսը, 22 տոկոսը բացասական է գնահատել, 1 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 74 տոկոսը, 21 տոկոսը բացասական է արտահայտվել, 5 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 63 տոկոսը, 24 տոկոսը բացասական, 13 տոկոսը նշել է «պատասխան չունեմ» տարբերակը:

Հարցվածների 63 տոկոսը դրական են գնահատել Ազգային ժողովի և կառավարության աշխատանքը: 34 տոկոսը բացասական է գնահատել կառավարության աշխատանքը, 35 տոկոսը՝ խորհրդարանի աշխատանքը:

Հարցման մասնակիցների մեծ մասը բացասական գնահատական է տվել դատախազության և դատարանների աշխատանքին: Դատախազության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 38 տոկոսը, բացասական՝ 55 տոկոսը: Դատարանների աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 36 տոկոսը՝ բացասական՝ 57 տոկոսը:

Հարցվածների մեծամասնությունը բացասական վերաբերմունք է արտահայտել նաև քաղաքական կուսակցությունների նկատմամբ. 42 տոկոսը քաղաքական կուսակցությունների նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել, 52 տոկոսը՝ բացասական:

Հայերեն العربية English Русский

ԲԿ տեղափոխված դանակահարված 43-ամյա տղամարդը մահացել է. ոստիկանները ձերբակալել են տղամարդուն դանակահարած կնոջը

ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան

ԱՄՆ Մեծ կիրճում հեղեղումից հետո 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել

Իրանը հայտարարել է ԱՄԷ–ում ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին. ԱՄԷ-ն հերքել է հարձակումը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ հարձակումը Լարակ կղզու վրա

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին

Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին

Շրջակա միջավայրի նախարարը COP17-ի վերաբերյալ բանախոսությամբ է հանդես եկել դեսպանահավաքի մասնակիցների համար