Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կատարում ՀՀ դեսպանությունից, որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատարի Պետություն և գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի՝ նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը համոզմունք էին հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրականորեն կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Հայաստանը դեռևս 2017թ. է Կատարի քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում