Ֆինանսների նախարարությունն աշխատանք է տանում հարստության հարկման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ՀԱՆՔԱՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է գույքային հարկի համակարգի բարեփոխումներիուղղությամբ, ներքին քննարկումների ավարտից հետո կանցկացվեն նաև հանրային քննարկումներ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,-ասաց նախարարն ու հավելեց` կգնան հավասարակշռված ու տրամաբանական ճանապարհով, կտրուկ, հեղափոխական փոփոխություն չի լինի:

Նախարարությունում ներքին քննարկումները դեռ չեն ավարտվել, սպասվում են հանրային քննարկումներ: Ջանջուղազյանը նշեց` նախատեսվում է, որ մինչև 2021-ը հնարավորություն կունենան մանրամասն անդրադառնալ մոտեցումներին, թե ինչպես հարկել հարստությունը: Նախատեսվում է 2021-ից մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները:

Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկումներին դեռ խոսվում էր այն մասին, որ պետությունը ուղղակի հարկերի բեռը նվազեցնելով բեռը պետք է տեղափոխի հարստության վրա` հարկելով գույքը:Նշվել էր նաև, որ գույքային հարկի սպասվող բարեփոխումն ունի հստակ նպատակ` ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը:

Հայերեն English Русский

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում