Սպորտ

Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին. Անտոնիո Կոնտե

1 րոպեի ընթերցում

Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին. Անտոնիո Կոնտե

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կարծիքով իր թիմը պարտավոր էր հաղթել Սերիա Ա-ի 15-րդ տուրի «Ռոմա»-ի դեմ խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնտեն շեշտել է, որ միլանյան ակումբը բաց է թողել մի շարք հնարավորություններ հաշվի մեջ առաջ անցնելու համար: «Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին: Նրանք շատ բացթողումներ ունեին պաշտպանությունում: Մենք պետք է հարձակման գծում ավելի կտրուկ լինեինք»,-ասել է մասնագետը:

Իտալիայի Սերիա Ա-ի 15-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում