Սպորտ

Սարգսյանը և Անդրիասյանը մեկնարկում են Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Սարգսյանը և Անդրիասյանը մեկնարկում են Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում մեկնարկում են Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 32 երկրի 450 շախմատիստ: Արագ շախմատի մրցաշարի ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը:

Կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում են 32 երկրի 440 շախմատիստ: Կայծակնային մրցաշարի ֆավորիտն է Զավեն Անդրիասյանը:

Արագ շախմատի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 5-ին և 6-ին, իսկ կայծակնային մրցաշարը՝ դեկտեմբերի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում