2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում տարրական դպրոցի տնօրենն աշակերտներին արգելել Է Սուրբծննդյան բացիկներ ուղարկել տոնի նախաշեմին՝ բնապահպանության մասին հոգ տանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
«Մարդիկ ամբողջ աշխարհում վիթխարի քանակությամբ բացիկներ են ուղարկում: Եթե դրանք մի շարքով դասավորենք մեկը մյուսի հետեւից, դրանց երկարությունը 500 անգամ կգերազանցի Երկրագնդի շրջագիծը»,- աշակերտների ծնողներին հասցեագրված նամակում գրել Է Գրանթեմ քաղաքի (Լինքոլնշիրի կոմսություն) դպրոցի տնօրեն Ջոնաթան Մեյսոնը: Նա նշել Է, որ տոնական բացիկների արտադրությունն ավելացնում Է մթնոլորտ ածխածնի արտանետումների մակարդակն, ուստի որպես այդ որոշման իրականացման առաջին քայլ դպրոցում կհրաժարվեն շնորհավորանքների համար փոստարկղից:
Որպես այլընտրանք կրթական հաստատության տնօրենն աշակերտներին առաջարկել Է բոլորին շնորհավորել ոչ թե առանձին-առանձին, այլ սահմանափակվել մեկ բացիկով ամբողջ դասարանի համար: Կոլեկտիվ շնորհավորանքները, Մեյսոնի խոսքով, ուսուցիչները դասերի ժամանակ ցույց կտան բոլոր համադասարանցիներին: Հեռուստաալքի տեղեկատվությամբ՝ ծնողների մեծ մասը նման հայտարարությանը բացասաբար Է արձագանքել:
Նրանք նաեւ ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ սովորաբար գնում են բացիկներ, որոնց գնումից փողն ուղարկվում Է բարեգործական հիմնադրամներ: Բացիկներ ուղարկելու ավանդույթը Մեծ Բրիտանիայում սկիզբ Է առել տակավին Վիկտորյա թագուհու (1819 – 1901) ժամանակաշրջանում: Սովորույթն այնպես Է արմատավորվել, որ բրիտանացիները մինչ օրս տրցակներով բացիկներ են ուղարկում իրենց հարազատներին, բարեկամներին ու գործընկերներին՝ զանազան բարեմաղթանքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: