Վարչապետն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը:

«Երբ ես գրառում էի արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք ստացա: Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ընկած ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն, ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել, ոչինչ: Ու այստեղ կրկին գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ, փաստորեն, հեղափոխությունը նրա համար էր, որ այդ «ժեշտի կուզովները» նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու բան է: Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու...»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան