Փեյջը եւ Բրինը Alphabet հոլդինգի ղեկավարումը հանձնել են Google-ի գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սունդար Պիչային դարձել Է Alphabet հոլդինգի ղեկավարը, որի մաս Է կազմում Google ընկերությունը: Այդ մասին ասված Է Alphabet-ի՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, Լարի Փեյջը, որը մինչեւ վերջին ժամանակներս հոլդինգի գլխավոր տնօրենն Էր, թողել Է իր պաշտոնը: Նույն կերպ Է վարվել նաեւ Alphabet-ի նախագահ Սերգեյ Բրինը: Ներկայում Պիչային միաժամանակ ե՛ւ Google-ի, ե՛ւ Alphabet-ի գլխավոր տնօրենն Է:

Փեյջը եւ Բրինը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «եկել Է Alphabet-ի կառավարման կառուցվածքը պարզեցնելու ժամանակը»: Ինչպես ընդգծել են նրանք, «Alphabet-ը եւ Google-ն այլեւս երկու գլխավոր տնօրենի եւ նախագահի կարիքը չունեն, Սունդարը կլինի ե՛ւ Alphabet-ի, ե՛ւ Google-ի գլխավոր տնօրենը»: Հոլդինգի նախագահի պաշտոնը կլուծարվի:

Փեյջը եւ Բրինը կլինեն Alphabet-ի տնօրենների խորհրդում: Նրանք նշել են, որ մտադիր են «ակտիվորեն մասնակցել» հոլդինգի աշխատանքին:

Google ընկերությունը հիմնել են Փեյջը եւ Բրինը: Այն որպես մասնավոր ձեռնարկություն առաջին անգամ գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերին: 2015 թվականից Google-ը Alphabet-ի մաս Է կազմում: Հոլդինգի գլխադաս գրասենյակը գտնվում Է Մաունթին Վյուում (Կալիֆոռնիայի նահանգ): Alphabet-ի շուկայական կապիտալիզացիան կազմում Է ավելի քան 890 մլրդ դոլար:

CNBC հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Փեյջին այժմ 5,8 տոկոսանոց բաժին Է պատկանում Alphabet-ում, իսկ Բրինին՝ 5,6 տոկոսանոց: Պիչային 0,1 տոկոսանոց բաժնեմասի պահառուն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ