Հասարակական

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի ցերեկվա եւ դեկտեմբերի 3-ի գիշերային ժամերի ընթացքում տեղացած թույլ ձյունն առանձնակի դժվարություններ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Վարդենիսում եւ Ճամբարակում կազմել է ընդամենը 5-7, Մարտունիում, Գավառում եւ Սեւանում՝ 1-2 սանտիմետր: Գիշերային ժամերին ճանապարհներին ձեւավորվել է մերկասառույց, որը դեկտեմբերի 3-ի ցերեկվա դրական ջերմաստիճանի պայմաններում արդեն հալվել է: §Ճանապարհաշինարարները մշակման աշխատանքներ իրականացրել են գիշերային ժամերին, իսկ ցերեկային ժամերին արդեն բոլոր ուղղություններում ճանապարհներն ազատված են մերկասառույցից եւ բաց են ու երթեւեկելի¦,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում