Տնտեսություն

Տնտեսագիտական համալսարանում կներդրվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «ՏՏ-ն բիզնեսում»

6 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանում կներդրվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «ՏՏ-ն բիզնեսում»

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվի մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՊՏՀ-ից, այն համալսարանի և ՏՏ-բիզնես ոլորտների իրական համագործակցության լավ օրինակ է, քանի որ ծրագիրն իրականացնելու է ՀՊՏՀ-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների՝ «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ:

Ծրագրի մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանց մասնակցում են ոչ միայն Տնտեսագիտական համալսարանի, այլև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրելով իրենց ոլորտների համար անհրաժեշտ հմտություններն ապահովող դասընթացներ: Սա կրթական ծրագրի օրինակ է, որի մշակմանը հատկապես ակտիվ մասնակցություն է ունենում գործատուն: Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի խոսքով, այս կրթական ծրագիրն իր մոդելով տարբերվում է մյուս կրթական ծրագրերից, քանի որ ունի մի քանի առավելություն. նախ մեծ տեղ է տրվելու փորձառությանը և դասընթացներից հետո իրականացվելու են փորձառություններ, ինչը կամրապնդի լսարանում ստացած գիտելիքները, դասավանդելու են ոչ միայն համալսարանի, այլև հիմնականում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները, ուսանողներին տրվելու է համակարգչային ցանցերի, կիբերանվտանգության, բիզնեսում տեղեկատվական համակարգերի, տվյալների մշակման և բիզնես հմտության գործիքների և մոդելների մասին կիրառական գիտելիքների լայն շրջանակ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում արագ զարգանում է, սակայն ակնկալվում են հետագա զարգացումներ: Զարգացման հաջորդ փուլում անհրաժեշտ է ՏՏ ոլորտի և բիզնեսի ինտեգրացիան, ինչին էլ միտված է այս կրթական ծրագիրը. չէ՞ որ այսօր բիզնեսում տեխնոլոգիաների կիրառումը դարձել է իմպերատիվ պահանջ և բոլոր գործընթացները՝ հաճախորդների հետ աշխատանքը, մատակարարման և մյուս ուղղություններով աշխատանքն իրականացվում է բարձր տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Վարդան Սարգսյանը: Ծրագիրը կտևի 1,5 տարի, որից մեկ տարին կլինեն դասընթացները, իսկ կես տարին կհատկացվի հիմնական փորձառությանը և մագիստրոսական թեզի պատրաստմանը:

Մագիստրոսական կրթական ծրագիրը կյանքի է կոչվում եռակողմ հուշագրի հիման վրա, որը նոյեմբերին ՀՊՏՀ-ում ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշում է, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը և փորձառությունների կազմակերպման ձևաչափը, ինչի համատեքստում մեծապես կարևորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը: Այսինքն՝ նախկինում գոյություն ունեցող փորձառության կազմակերպման գործընթացը կվերափոխվի և կդառնա ավելի արդյունավետ՝ ուսանողներին հնարավորություն տալով ոչ թե ուսման ավարտին երկարատև փորձառություն անցնել, այլ հենց ուսումնառության շրջանում յուրաքանչյուր առարկայի ուսումնասիրությունից հետո գիտելիքներն ամրապնդել պրակտիկ միջավայրում: Այս ծրագիրը ևս, Դիանա Գալոյանի խոսքով, մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ միայն ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, այլև՝ մասնակցել արդյունավետ փորձառությունների:

«ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը նշում է, որ սույն համագործակցությունը նորարարություն է և գործատուի համար շատ կարևոր խնդիր է լուծում: Նրա խոսքով՝ մասնակցելով համալսարանական կրթությանը՝ կազմակերպությունը կկարողանա ուսանողներին փոխանցել իր համար անհրաժեշտ հմտությունները և հետագայում ավելի դյուրին կերպով նորավարտներին կընդունի աշխատանքի:

«Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը համագործակցությունը նշանակալի է համարում՝ ընդգծելով, որ այն կրթական և բիզնես հատվածների սերտ գործակցության հրաշալի հնարավորություն է, որի արդյունքում կազմակերպությունների ներկայացուցիչները ուսուցման նոր մեթոդներով ուսանողներին կհաղորդեն աշխատաշուկայում հաստատվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Շնորհակալ եմ համագործակցության համար և լիահույս եմ, որ շատ շուտով մենք կունենանք իրենց ուժերին վստահ, աշխատանքին պատրաստ, անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով օժտված մասնագետներ»,- ասում է Քրիստինե Գյոնջյանը:

ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Նավթի գներն աճել են- 17/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 17/07/24

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Տնտեսություն

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

Տնտեսություն

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

Տնտեսություն

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում