Տնտեսություն

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած այս տարվա մայիսին 2023-ի նույն ամսվա համեմատ ՀՀ պետբյուջեում 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակաս է եղել՝ բյուջեն հանրագումարում պահպանել է հավասարակշռությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Համաշխարհային բանկը:

Այս տարվա ապրիլին՝ 2023-ի նույն ամսվա համեմատ Հայաստանի պետական բյուջեում 47.2 միլիարդ ՀՀ դրամ ավել է եղել: Իսկ գարնան վերջին ամսին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակաս:

Հարկային եկամուտները մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են ընդամենը 0.8 տոկոսով: Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հավաքագրման ցուցանիշները նախորդ տարվա մայիսի համեմատ կրճատվել են համապատասխանաբար 12.1 և 11.6 տոկոսով, ինչը պայմանավորված է սպառման չափավոր աճով: Իսկ ահա շրջանառության հարկի ու եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար 25 և 14 տոկոսով, որի շնորհիվ հաջողվել է փոխհատուցել անուղղակի հարկերի կրճատումը:

Ընդհանուր ծախսերը նախորդ տարվա մայիսի համեմատ կրճատվել են 9.7 տոկոսով: Դա պայմանավորված է ընթացիկ ծախսերի 18.4 տոկոսով նվազմամբ: Մինչդեռ, կապիտալ ծախսերը՝ ճանապարհաշինարարության ոլորտին հատկացումների ավելացմամբ պայմանավորված՝ աճել են ավելի քան 2 անգամ:

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին բյուջեի ընդհանուր հաշվեկշռում գրանցվել է 64 միլիոն ՀՀ դրամի սահմանային պակասորդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեում գրանցվել էր 101 միլիարդ ՀՀ դրամի ավելցուկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում