ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել Է ամերիկացի դերասանուհի Շելլի Մորիսոնը (իսկական անունը՝ Ռեյչել Միթրանի): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC ալիքը: Արտիստուհու ամուսինը՝ ռեժիսոր Ուոլթեր Դոմինգեզը, պատմել Է, որ իր կինը մահացել Է սրտի անբավարարությունից: Նա 83 տարեկան Էր:
Մորիսոնը ծնվել Է 1936 թվականի հոկտեմբերի 26-ին Հարավային Բրոնքսում: 10 տարեկան հասակում նա իր ծնողների հետ տեղափոխվել Է Կալիֆոռնիա, որտեղ Էլ հետագայում սկսել Է իր դերասանական կարիերան: 80-ական թվականներին վերջին հայտնի դարձավ, որ դերասանուհու մոտ հայտնաբերել են կրձքագեղձի քաղցկեղ, սակայն հիվանդությունը հաջողվեց բուժել:
Բացի այդ, նա թոքի քաղցկեղ Է ունեցել: Իր կյանքի ընթացքում Մորիսոնը նկարահանվել Է ավելի քան 70 նախագծում: Նա հայտնվել Է այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսիք են՝ «Կոլոմբո»-ն, «Նա գրել Էր սպանություն», «Ուիլը եւ Գրեյսը», «Ինչ կոչում են Էռլ», «Մաքենայի ոսկին», «Բեւեռլի Հիլզի ջոկատը» եւ «Մեծ վերանորոգում» ժապավենները: