Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը մեկնարկում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ:
Լոնդոնում մեկնարկող մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 8-ին: