Հասարակական

Շիրակի մարզի բոլոր ճանապարհները բաց են

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի բոլոր ճանապարհները բաց են

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի բոլոր ճանապարհները բաց են և բավարար երթևեկելի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապի, տրանսպորի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը: «Ճանապարհները սպասարկող ընկերության կողմից կատարվում է ճանապարհների ձյան շերտից մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Բացի Աշոցքից, ձյան տեղումներ են եղել նաև Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ բնակավայրից մինչև մարզի սահման ու Փոքրաշեն բնակավայրից մինչև Թորոսգյուղ բնակավայր։ Մարզի մնացած ճանապարհներին ձյան տեղումներ չեն եղել։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում