Սպորտ

Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

1 րոպեի ընթերցում

Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի ՖԻԴԵ-ի Երուսաղեմի Գրան Պրիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին շախմատիստը գրել է Ֆեյսբուքի իր էջում: Արոնյանը առանձնացրել է, որ ՖԻԴԵ-ի նախագահի թույլտվությամբ և երկար քննարկումներից հետո ինքը որոշում է կայացրել չմասնակցել Երուսաղեմի Գրան Պրիին, քանի որ մրցաշարի օրերը համընկնում են քթի վիրահատությունից հետո առաջացած հերթական բուժման կուրսի հետ: Արոնյանը հույս է հայտնել, որ բուժման ավարտին նա կվերադառնա առավել ուժեղ:

ՖԻԴԵ-ի Գրան Պրիին նախատեսված է դեկտեմբերի 11-23-ը Երուսաղեմ քաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում