Մշակույթ

Ստեղծագործական դաշտը պետք է զերծ լինի պետական անհարկի միջամտություններից. Արա Խզմալյան

2 րոպեի ընթերցում

Ստեղծագործական դաշտը պետք է զերծ լինի պետական անհարկի միջամտություններից. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 29ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ աստիճանաբար ավելի են ազատականացնում մշակութային ոլորտը:

«Պետական վերահսկողությունը, անհարկի միջամտություններն ազատ ստեղծագործական գործընթացներին, վարչական լծակների կիրառումը տնօրենների և ոլորտի պատասխանատուների վրա այլևս գոյություն չունեն: Մենք հայտարարում ենք, որ ստեղծագործական դաշտը պետք է լինի ազատ, և ստեղծագործողի աշխատանքին մենք չպետք է միջամտենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Անդրադառնալով մշակութային հեղափոխությանը` Խզմալյանն ասաց, որ մշակութային հեղափոխություն ասելով հասկանում է նոր ձևաչափերի, գեղարվեստական նոր լեզվի, հանդիսատեսի հետ հարաբերվելու նոր եղանակների բացահայտումը:

Նրա խոսքով` հեղափոխական է համարում այն ալիքը, որը սկիզբ է առել մշակութային կրթության ոլորտում: Փոխնախարարը հիշեցրեց «Դաս Ա», «Դասարան+դասական» ծրագրերի մասին: «Կոչ ենք անում հանրությանն ուշադրություն դարձնել այս կրթական ծրագրերին, որովհետև մենք գնալու ենք էմոցիոնալ կրթության ճանապարհով: Դասական երաժշտությունը, դասական արժեքները, դասական պոեզիան էմոցիոնալ և տպավորիչ գեղարվեստական ձևերով մեր դպրոցականներին ներկայացնելն առաջնահերթություն է: Եթե ուզում ենք վաղը մշակութային շուկա ունենալ, պետք է այսօրվանից սկսենք»,ընդգծեց Արա Խզմալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում