1 րոպեի ընթերցում
Կալիֆոռնիայի ապաստարաններից կենդանիներ են բերվում Paws for Life K9 Rescue, որոնց սոցիալացում եւ վարժեցում Է անհրաժեշտ: Բանտարկյալները դրանց վերականգնմանն են նվիրում ամբողջ ազատ ժամանակը: Նրանք ծառայական շներ են պատրաստում պատերազմի՝ հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ վետերանների համար կամ հավաստագրված սաներ, որոնց կարելի Է վերցնել ընտանիք:
«Ես աչքովս տեսա՝ որքան օգտակար Է այդ ծրագիրը թե՛ կենդանիների եւ թե՛ դրանց վարժեցնողների համար»,- գրել Է Փորտմանը:
Սպիտակ փափկամազ Սանդեյը կապրի նրա տանը Փենի կոչվող մեկ այլ շան հետ: Դերասանուհին վաղուց Է հայտնի կենդանիների նկատմամբ ունեցած իր սիրով: Շատ տարիներ առաջ նա բուսակեր Է դարձել՝ դրանց վնասելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: