Life

Նատալի Փորտմանը շուն Է վերցրել բանտից

1 րոպեի ընթերցում

Նատալի Փորտմանը շուն Է վերցրել բանտից
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նատալի Փորտմանը շուն Է վերցրել այն կազմակերպությունից, որտեղ կենդանիների հետ զբաղվում են բանտարկյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է People-ը: Դերասանուհին ընտանիքի նոր անդամի լուսանկարը զետեղել Է ինստագրամում:

Կալիֆոռնիայի ապաստարաններից կենդանիներ են բերվում Paws for Life K9 Rescue, որոնց սոցիալացում եւ վարժեցում Է անհրաժեշտ: Բանտարկյալները դրանց վերականգնմանն են նվիրում ամբողջ ազատ ժամանակը: Նրանք ծառայական շներ են պատրաստում պատերազմի՝ հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ վետերանների համար կամ հավաստագրված սաներ, որոնց կարելի Է վերցնել ընտանիք:

«Ես աչքովս տեսա՝ որքան օգտակար Է այդ ծրագիրը թե՛ կենդանիների եւ թե՛ դրանց վարժեցնողների համար»,- գրել Է Փորտմանը:

Սպիտակ փափկամազ Սանդեյը կապրի նրա տանը Փենի կոչվող մեկ այլ շան հետ: Դերասանուհին վաղուց Է հայտնի կենդանիների նկատմամբ ունեցած իր սիրով: Շատ տարիներ առաջ նա բուսակեր Է դարձել՝ դրանց վնասելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում