Life

Գիտնականները կյանքի երկարացման արդյունավետ միջոց են նշել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները կյանքի երկարացման արդյունավետ միջոց են նշել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանոնավոր կերպով քաղցած մնալը նպաստում Է սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը եւ կյանքի տեւողության ավելացմանը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Սրտի ասոցիացիայի գիտնականները, ինչի մասին գրել Է MedicalXpress-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության ընացքում շուրջ երկու հազար մարդ սրտի կաթետերացում Է անցել: Նրանցից 389-ը կանոնավոր կերպով քաղցած Է մնացել: Ըստ որում նրանց զննել են գրեթե չորսուկես տարի:

Պարզվել Է, որ քաղցաբուժությամբ զբաղվողների շրջանում մահացությունը 45 տոկուսվ ցածր Է եղել, քան հետազոտության մնացած մասնակիցների մոտ:

Բացի դրանից, մասնագետները վերլուծել են նույն պացիենտների տվյալները եւ պարզել, որ քաղցաբուժությամբ զբաղվողների մոտ սրտի նոպաներ 71 տոկոսով քիչ են տեղի ունենում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում