Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն: Այս պահին քննարկման փուլում են «Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029թթ. հայեցակարգի», «2020-2021թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քաղաքականության մշակման նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանինն է՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ներկայացնելով նախագիծը՝ Երիտասարդական ոլորտի փորձագետ Աննա Եղոյանը տեղեկացրեց, որ այն ոչ թե նոր է գրվել կամ կազմվել, այլ դրա հիմքում 2016 թվականին Գյումրու քաղաքապետարանին տրամադրված փաստաթղթերն են, որոնք փորձում են վերակենդանացնել: «Դրանք մենք ներկայացրինք համայնքի զարգացման 5-ամյա պլանի մշակման ֆոնին եւ դրա ժամկետներին համահունչ, սակայն հետագա կյանք չունեցան: Մենք թողել էինք համայնքապետարանի դատին, որ իրենք նախաձեռնեին այդ փաստաթղթերի վերհանումը: Սակայն 2 տարուց ավելի սպասում էինք արձագանքի, որը չեղավ, եւ միայն կառույցի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նոր պետի նշանակումից հետո, հերթական անգամ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ԵՆԿ-ի կողմից բարձրաձայնվեց այդ կարեւոր փաստաթղթերի մասին: Վերանայումները, որոնք արել եմ ես մինչ այս օրը, եղել են տեխնիկական, ոչ բովանդակային, հետեւապես չմտածեք, թե եղել է որեւէ բովանդակային քննարկում, որին որեւէ մեկը, կառույց թե կազմակերպություն, հնարավորություն չի ունեցել մասնակցելու»,- նշեց Աննա Եղոյանը:

Մինչ նախագծի հաստատումը նախագծերի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկությունները կհամալրեն փաստաթղթերի փաթեթը, որն այս պահին մշակման փուլում է:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը