Հասարակական

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

2 րոպեի ընթերցում

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ի լուսադեմին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝ մոտ 400 քմ մակերեսով: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Նորաբակի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 3:30-ի սահմաններում, որից հետո Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության հրշեջները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ մարելով հրդեհը: Կրակը չի տարածվել դպրոցի դասասենյակներում: «Բարեբախտաբար, հրդեհը չի հանգեցրել դժբախտ դեպքերի, սակայն այս պահին դպրոցական պարապմունքների կազմակերպման համար դժվարին իրավիճակ է ստեղծվել: Դպրոցի տանիքի վերականգնման համար ոչ միայն որոշակի միջոցներ են հարկավոր, այլ նաև որոշակի ժամանակ՝ կապված մի շարք ընթացակարգերի հետ: Այդ իսկ պատճառով մենք կփորձենք գտնել տնտեսված միջոցներ և ամենասեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը, կմտածենք նաև դասասենյակների հատակի նորոգման մասին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքում բռնկված հրդեհի պատճառները ճշտվում են:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում