Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում. Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում և կանխարգելման գործում առաջին անգամ դրսևորվել է քաղաքական կամքի այս չափի մասշտաբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարում այդ քաղաքական կամքի դրսևորման արդյունք է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում։ Եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ փորձերը, պետք է հստակ այդ ուրվագիծը դուրս բերվի՝ ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել։

Այդ պատասխանատվությունը ստանձնել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաև ընդդիմությունը, պահպանվել է նաև իշխանության երեք ճյուղերի հավասարակշռման սկզբունքը՝ ունենք անդամներ Կառավարությունից, Ազգային ժողովից և Բարձրագույն դատական խորհրդից։ Հանձնաժողովի գործունեության նպատակը պրակտիկայում այդ քաղաքական կամքը իրականություն դարձնելն է»,- եզրափակեց Հարությունյանը։

Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 26-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

Հայերեն English

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները