Life

Բժիշկը նշել Է օրգանիզմում վիտամին D-ի պակասության գլխավոր ախտանիշները

1 րոպեի ընթերցում

Բժիշկը նշել Է օրգանիզմում վիտամին D-ի պակասության գլխավոր ախտանիշները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Հոլիկան նշել Է օրգանիզմում վիտամին D-ի պակասի հիմնական ախտանիշները, ինչի մասին հայտնել Է Focus հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականի խոսքով՝ պակասության մասին են վկայում ցավը վերջույթներում եւ ոսկրերում եւ հոդերի դժվարաշարժությունն օրվա առաջին կեսին: Մյուս ախտանիշների թվում են քաշի ավելացումը, ցավերն աղիներում, դեպրեսիան եւ գլխի քրտնոտությունը: Վիտամինի պակասն առանձնապես զգալի Է ձմռանը, նշել Է Հոլիկան: Այն մեծացնում Է երկրորդ տիպի շաքարախտի, օստեոպորոզի եւ բարձր ճնշման զարգացման ռիսկը: Վիտամին D-ի պակասությունը լրացնելու համար մասնագետը խորհուրդ Է տվել տարվա այդ ժամանակ օրական առնվազն 10 – 15 րոպել լինել արեւի տակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում