Միքայել Փաշայանը մասնակցել է ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և այլ ներկայացուցիչներ։ Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ արդեն 18 տարի հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը շարունակում է ակտիվ երկխոսություն ապահովել անդամ երկրների համար՝ ժամանակակից հարկային օրակարգի կարևոր հարցերի շրջանակներում: Այս տարի նիստի հիմնական թեման եղել է «Թվային տնտեսության պայմաններում հարկային վարչարարության իրականացումը»։

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը նշել է, որ թվային փոխակերպումը ազդում է սոցիալական ու տնտեսական բոլոր ոլորտների վրա և նոր մարտահրավերներ է առաջացնում ամբողջ աշխարհի հարկային մարմինների համար: Թվայնացումը փոխում է հաստատված գործընթացները, բիզնեսի մոդելները, ուստի հարկային մարմինները ստիպված են լինում արձագանքել այդ մարտահրավերներին և հարմարվել թվային միջավայրին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել անդամ երկրներում հարկեր վճարելու կարևորության գիտակցման, հանրային իրավագիտակցության բարձրացման և այլ հարցերի:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ում արդեն իսկ հարկ բառն ընկալվում է որպես ներդրում ընդհանուր գործի մեջ, և այդ մտածելակերպը գնալով արմատավորվում է հասարակության գիտակցության մեջ: ՀՀ պատվիրակության ղեկավարը խոսել է այդ վերաբերմունքի տարածման անհրաժեշտության մասին նաև գործընկեր երկրներում՝ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը համարելով այդօրինակ տեսլականի քննարկման պատեհ հարթակ:

Քննարկվել են նաև հարկային մարմինների թվային փոխակերպման արդի տենդենցներին հետևելու, հարկային վարչարարության բարելավման և բիզնեսի հետ աշխատանքի պարզեցման հարցեր:

Նիստի ընթացքում ընդգծվել է ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը տեղեկատվության փոխանակման առումով: Նախորդ տարի նոյեմբերին ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում է երկրների միջև տվյալների փոխանակում ավտոմատ ռեժիմով: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափեր, ինչը հնարավոր կդարձնի ստեղծել ծրագրակազմ և անցկացնել տեղեկատվության թեստային փոխանակում 2020 թվականի օգոստոսին, իսկ 2021 թվականին համակարգն արդեն կգործարկվի։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ