Կայացել է բնական կերհանդակների կայուն կառավարման ծրագրերի համակարգման հարթակի աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 6-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող գերատեսչությունների, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաև հասարակական, միջազգային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատաժողովին մասնակցել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»

երկրորդ ծրագրի ղեկավար Արման Խոջոյանը, ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կարեն Թորոսյանը, նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատաժողովը մեկնարկել է Հարթակի կազմի համալրման պաշտոնական արարողությամբ՝ Հարթակի նոր գործընկեր է դարձել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:

Աշխատաժողովի ընթացքում Կարեն Թորոսյանը ներկայացրել է Ղրղզստանի Հանրապետության արոտավայրերի կայուն կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների համար կազմակերպված ուսոցողական այցի արդյունքները և դրանց առնչությամբ արված եզրակացությունները:

Այնուհետև «Ընդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ ներկայացուցչի կողմից ներկայացվել և քննարկման է դրվել Հարթակի նախաձեռնությամբ և պետական, համայնքային և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում մշակված ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի աշխատանքային տարբերակը:

Հայեցակարգի մշակումը և դրա հետագա ներառումը պետական քաղաքականության մեջ էական նշանակություն ունի համայնքների բնականոն զարգացման, հանրապետության բնապահպանական մարտահրավերների մեղմման և անասնապահության ոլորտի զարգացման համար:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին և համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն հայեցակարգի վերջնական ձևակերպման և հետագա քայլերի պլանավորման ընթացքում:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ