Հռոմում տեղադրվելու է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման հնարավորությունները: Առաջարկ եղավ Միլանում Կոմիտասի արձանը տեղադրելու մասին և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Տեղեկացնեմ, որ նախատեսվում է Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռոմում»,-ասաց Վիկտորիա Բաղդասարյանը:

2019 թվականին նշվում է երկու մեծանուն հայ դեմքերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Այդ առթիվ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և իրականացվում ինչպես Հայաստանում, Արցախում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին բացվել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ