Հասարակական

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում համացանցում տարածված տեսանյութի հետ կապված

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում համացանցում տարածված տեսանյութի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում»,- ասաց Գաբրիելյանը:

ՄարդուիրավունքներիպաշտպանԱրմանԹաթոյանը նույնպեսարձագանքել էր համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից:ՄԻՊ-ը նշել է, որ իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում