ՀՀ ՏԿԵ նախարարը վարել է ԵԱՏՄ  տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում նոյեմբերի 20-ին մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակներում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, փոխադրումների անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը և ներդրումների ծավալների մեծացմանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։

«Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը, որտեղ առանձնակի ուշադրության են արժանացել միության անդամ երկրների տնտեսությունները կապող տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերը։ Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Ցուցադրության ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների միջև արագացված տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպելու հնարավորություններին, դրա հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման նորարարություններին, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՏՄ և համաշխարհային շուկաների համար որպես տարածաշրջանի տրասնպորտային կարևոր հանգույցի կայացման հրատապությունը։

«Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը ներառում է տրանսպորտի բնագավառի մի շարք նշանակալի միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի ոլորտային այս կարևոր միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ՝ ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում