Բռնցքամարտի առաջնությունը շատ մասնակիցներ չունի. Վահան Ադիլխանյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի առաջնությանն այս տարի չեն մասնակցում Եվրոպական խաղերի հաղթողները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը: «Առաջատարները չեն մասնակցում Հայաստանի առաջնությանը: Նրանք, ովքեր նախորդ տարի դարձան Հայաստանի չեմպիոն, այս տարի չկան: Դա մարզիկների և նրանց մարզիչների որոշումն է: Այս տարի շատ մեծ մասնակցություն չունենք, բայց այդ քչից էլ կարող ենք լավ, որակավոր մարզիկների գտնել»,-ասաց մարզիչը:

Ադիլխանյանի խոսքով` այս տարի հիմնական՝ մեծահասակների առաջնությանը մասնակցում են երիտասարդ մարզիկներ: «Երիտասարդների մոտ խոսում է փորձի պակասը, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է դա լրացնել»,-նշեց մասնագետը:

Անդրադառնալով ՀԱՕԿ-ի կողմի դեկտեմբերի 2-ին կազմակերպվելիք մրցաշարին՝ մարզիչ Ադիլխանյանը շեշտեց, որ նման բան չպետք է արվեր այն ժամանակահատվածում, երբ անցկացվում է երկրի առաջնությունը: «Որոշ մարզիկներ կորոշեն մասնակցել ՀԱՕԿ-ի կազմակերպած մրցաշարին, քանի որ ՀԱՕԿ-ի ձեռքում է վարկանիշային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը»,-եզրափակեց նա:

Հավաքական թիմը հունվարին ուսումնամարզական հավաքով կսկսի նոր տարին: Բռնցքամարտիկները Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար գալիք տարի կունենան միայն երկու մրցաշար:

Հայաստանի ընթացիկ առաջնությանը մասնակցում են մոտ 70 մարզիկներ Երևանից և մարզերից:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը