Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչներից երեքը հաղթել են շախմատի վետերանների ԱԱ-ի 7-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչներից  երեքը հաղթել են շախմատի վետերանների ԱԱ-ի 7-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի վետերանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում ընթացող ԱԱ-ի մինչև 50 տարեկանների առաջնության 7-րդ տուրում Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթանակներ են տոնել: Մինասյանը և Մովսիսյանը 1,5 միավորով ետ են առաջատարներից:

Մինչև 60 տարեկանների մրցախաղում պարտություն է կրել Ռաֆայել Վահանյանը: Նա նույնպես առաջատարներից ետ է 1,5 միավորով:

Վետերանների աշխարհի առաջնության ավարտին մնացել է 4 տուր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում