Նժդեհն ու Բաղրամյանը միասին կռվել են թուրքերի դեմ. Փաշինյանը պատասխանել է ռուս լրագրողի հարցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որՄայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս նոյեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք Նժդեհի անձի վերաբերյալ հայերի ու ռուսների մի մասի միջև հակասական կարծիքներին վերջ տալու համար համատեղ հանձնաժողով ստեղծել ու ուսումնասիրել պատմությունը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում երբեք չեմ առնչվել այդ հարցի հետ, գործ չեմ ունեցել այդ հարցի հետ, և երբեք մեր հարաբերություններում, բանակցություններում ու զրույցներում չեմ լսել այդ մասին մեր ռուս գործընկերների կողմից: Անկեղծ ասած, մտածում էի, որ այդ հարցը Ադրբեջանի հետ մեր օրակարգում է առկա, որովհետև առաջին անգամ, երբ ես այդ հարցի հետ անակնկալ կերպով առնչվեցի, տեղի ունեցավ Աշխաբադում՝ ԱՊՀ Գագաթնաժողովի ընթացքում: Ինձ համար անակնկալ է, որ այդ հարցն առկա է նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների օրակարգում: Ռուս մեր գործընկերների հետ շփման ընթացքում որևէ մեկի կողմից, երբեք Գարեգին Նժդեհի անունը չի շոշափվել: Դուք ասում եք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք. տարօրինակ կլիներ, եթե մենք Ռուսաստանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծեինք, որպեսզի ուսումնասիրեինք մեր սեփական պատմությունը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին պատմել է, թե երբ է հայոց պատմության մեջ հայտնի դարձել Նժդեհի անունը:

«Աշխաբադում ես շատ խոսեցի այդ մասին: Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից սկսած, երբ այդ հերոսամարտի արդյունքում 1918թ. հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Այդ հերոսամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը, նրանք միասին մարտնչել են իրենց հայրենիքի համար: Գարեգին Նժդեհն ու Հովհաննես Բաղրամյանը, որպես մեր պատմության մեծ դերակատարներ, ունեն նույն սկզբնաղբյուրը: Նրանք մարտնչել են Հայաստանի, հայերի համար: Նրանք արել են ամենը, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի