ՏԿԵ փոխնախարարը և ԱԶԲ պատվիրակությունը քննարկել են ՀՀ տրանսպորտի ոլորտին  աջակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել է ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ մասնավորապես, անդրադառնալով իր համակարգման ոլորոտում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Թոմաս Հերցն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել հանդիպումը` տրանսպորտի ոլորտի արդիականացման ուղղությամբ նախարարության առաջնահերթությունները ճշգրտելու առումով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և տրանսպորտի ոլորտում ինստիտուցիոնալ հզորացմանն ուղղված ԱԶԲ-ի աջակցության հնարավորությունները:

ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, երկաթուղային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և դրանցում Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում բանկի կողմից ակնկալվող աջակցությունը:

Քննարկվել են նաև Երևանի քաղաքային տրանսպորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան