Սպորտ

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Բելառուսի միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Բելառուսի միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում 63 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը նվաճեց արծաթե մեդալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`եզրափակիչում հայ մարզիկը մրցում էր ուկրաինացի բռնցքամարտիկի հետ և, ընդհանուր առմամբ, ուներ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհեցին մրցակցին։ Այս մրցաշարում պատվո հարթակ բարձրացան ևս երկու հայ մարզիկ՝ Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը, ովքեր արժանացան բրոնզե պարգևների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում