Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արայիկ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայերեն English Русский